fbpx

Մայիսի 1-ին Հայաստանում նշվում է Աշխատանքի ու աշխատավորի միջազգային տոնը

Մայիսի 1

Հայաստանում և աշխարհի ավելի քան 140 երկրներում մայիսի 1-ին նշվում է Աշխատանքի օրը կամ Աշխատավորների համերաշխության մօջազգային օրը: Այն պատմության մեջ մտել է 1886 թվականից: Այդ ժամանակ էր, երբ ամերիկացի բանվորները դուրս եկան փողոց` պահանջելով սահմանել 8 ժամանոց աշխատանքային օր: Գործադուլն ավարտվել էր ոստիկանության  հետ բախումով ու արյունահեղությամբ: 1889 թ-ին Երկրորդ Ինտերնացիոնալի Փարիզի կոնգրեսը, ի հիշատակ Չիկագոյի աշխատավորների ելույթների, որոշեց ամեն տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել, երթեր ու հանրահավաքներ անցկացնել: Աշխատավորների համերաշխության միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Ներվեգիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում եւ մի շարք այլ երկրներում: Դրանից հետո տարբեր պետություններ սկսեցին այդ օրը ներառել իրենց տոնացույցերում եւ բազմապիսի միջոցառումներ կազմակերպել` ամենատարբեր մաշտաբներով: Մայիսի 1-ը Խորհրդային Միությունում, նաև Խորհրդային Հայաստանում հիմնական տոներից մեկն էր: Օրն իսկապես համարվում էր աշխատանքի և խաղաղության տոն, որի զգացողությունն ունեին գրեթե բոլոր աշխատավորները: Հանրապետության տարբեր քաղաքներում անցկացվում էին շքերթներ, համագումարներ, այլ միջոցառումներ: Խորհրդային մամուլի գլխավոր էջերում տոնի լուսաբանմանը նվիրված տարբեր հոդվածներ էին գրվում: