fbpx

Սելիմ

Եկեք մի պահ պատկերացնենք, որ բոլորս ճամփորդ ենք  այս աշխարհում և երկիր մոլորակում նստել ենք մի գնացք, որը կյանքի գնացքն է և որից իջնելու ենք աշխարհ կոչվող կանգառում: Ճամփորդության մեճ ճամպրուկը լցնում ենք լավ ու վատ հուշերով ու նորից նստում կյանքի գնացքն ու մեկնում մեկ այլ վայր: Կյանքում պետք է հիշենք այս խոսքերը.  Կյանքն առանց ճամփորդելու,  նման է մի գրքի, որի միայն մի էջն ենք կարդացել: Որն է ճամփորդության ձեր մեկնաբանությունը: Ճամփորդությունը հազարավոր այլ բառերի նման, կարող է տարբեր մարդկանց համար ունենալ տարբեր ընկալում: Ոմանց կարծիքով, ճամփորդության նպատակը հանգիստն ու ժամանցն է: Մյուսների համար այն հանգստանալու և լիցքաթափվելու հնարավորություն է: Երրորդների համար դա ապրուստի միջոց է: Մեկ այլ խումբ, ճանապարհորդության մեջ փնտրում է  սեփական հետաքրքասիրությունը բավարարելու հնարավորություն: Այն, թե ինչ նպատակով ենք որոշում գնալ ճամփորդության, կարևոր չէ: Այն ինչ կարևոր է այս որոշումների մեջ, ճամփորդության մասին միտքն է, որն ըստ երևույթին ի մի է բերում բոլոր նպատակները: Ճամփորդությունն ինչ նպատակով էլ որ իրականանա, ունի մի կարևոր ուղերձ: Ուղերձ, որը Մուհամմադ մարգարեի լեզվով այսպես է հնչել . “Զբոսնեք երկրում և խորհեք։ Ճամփորդությունը չպետք է  ընկալել որպես պարզապես տեղափոխություն մի վայրից մյուսը: Որովհետև այն ամենն ինչ տեսնում կամ լսում է  ճամփորդը, ազդում է  նրա մտքի ու հոգու վրա: Եվ կամա թե ակամա, նա սկսում է վերլուծել այդ ամենը: Սկսած  էքստրեմալ ուղևորությունից մինչև ծովի ափին քայլելն ու ալիքների ձայնը լսելը, որն ըստ երևույթին աշխարհի ամենագեղեցիկ երաժշտությունն է: Անապատի այցելելը, երբ մարդը հեռանում է  առօրյա հոգսերից, մինչև անապատի երկնքի աստղերի փայլատակումը, որոնցից մի քանիսը ճամփորդը ցանկանում է իրենը դարձնել : Մշակութային ու պատմական կոթողներ այցելությունը, որտեղ մարդը խոնարհվում է  ողջ գեղեցկության առջև, մինչև տարբեր քաղաքներ ու երկրներ այցելելը, որտեղ ներկայացվում են մարդկային վերջին գիտական ձեռքբվերումները: Այս բոլորն ավելի են մեծացնում ճանապարհորդի փորձը, ճանաչողությունն ու իմաստնությունը: