fbpx

Ին՞չ է Եկեղեցին

Ին՞չ է Եկեղեցին Ին՞չ է նշանակում քրիստոնեական Եկեղեցի: «Եկեղեցի» բառը հունարեն «էկլեսիա – εκκλησία» բառից է, որը նշանակում է մարդկանց հավաքականություն, կրոնական իմաստով` հավատացյալ մարդկանց հավաքականություն: Ուրեմն, Եկեղեցին` լայն իմաստով, բոլոր հավատացյալներն են: Պողոս առաքյալը եկեղեցի հասկացությունը պարզ ձևով բացատրելու համար համեմատություն է անում մարդկային մարմնի հետ` նշելով, որ Եկեղեցին խորհրդանշական իմաստով Քրիստոսի մարմինն է, և մենք` նրա անդամները Քրիստոս Եկեղեցու գլուխն է։ Սակայն «եկեղեցի» բառը հոմանուն բառ է և այլ նշանակություններ ևս ունի: Եկեղեցաբանության մեջ եկեղեցի հասկացության մի քանի բացատրություններ կան: Հայ եկեղեցական հեղինակներից դրան ավելի մանրամասն անդրադարձել են Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը, Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանը: Բացի հավատացյալների հավաքակություն լինելուց, Եկեղեցին նաև հոգևորականների հավաքականությունն է կամ հոգևոր իշխանությունը, ինչպես ասվում է Մատթեոսի Ավետարանում խրատվելու ենթակա մարդկանց մասին։ Ինչպես նաև «եկեղեցի» ասելով՝ հասկանում ենք աղոթքի, պաշտամունքի վայրը: Դրա համար էլ այդ նպատակով նվիրագործված շինությունները կոչում ենք եկեղեցիներ: Հավատամքի մեջ, որն արտՊատմական Հետք_Աննախադեպ տուրերասանվում է պատարագի արարողության ընթացքում, նշվում է, որ մենք հավատում ենք մեկ, ընդհանրական, առաքելական, սուրբ եկեղեցու: Սակայն այդ մեկ անբաժան Եկեղեցու մեջ կան մի քանի մասեր` Հաղթական Եկեղեցի և Զինվորյալ Եկեղեցի: «Հաղթական Եկեղեցի» ասելով` հասկանում ենք վախճանված սրբերի հավաքականությունը, և բառը ցույց է տալիս, որ սա այն հավատացյալների ժողովն է, ովքեր աշխարհի դեմ պատերազմելով` հաղթանակ են տարել: Այս եկեղեցու մաս են կազմում նաև այն ննջեցյալները, որոնք Եկեղեցու աղոթքի շնորհիվ կարող են հավիտենական փրկության արժանանալ: Այդ ննջեցյալների համար է, որ հոգեհանգստյան կարգ է կատարվում: Զինվորյալ Եկեղեցին այս աշխարհում ապրող հավատացյալների հավաքականությունն է, և զինվորյալ է կոչվում, որովհետև այդ Եկեղեցու անդամները դեռ աշխարհի փորձությունների, չարիքների դեմ պատերազմի մեջ են և պետք է հոգևոր մարտ մղեն` կռվելով զինվորյալ բանակների նման: Զինվորյալ Եկեղեցին իր հերթին բաժանվում է երկու մասի` Ուսուցանող Եկեղեցի, որ հոգևորականներն են, և Ուսանող Եկեղեցի` հավատացյալների ամբողջությունը: