fbpx

Հետաքրքրաշարժ փաստեր պատմությունից

Պատմական Հետք

1. Ալբերտ Էյնշտեյնը կարող էր դառնալ նախագահ։ 1952թ. նրան առաջարկում են Իսրայելի երկրորդ նախագահի պաշտոնը, սակայն նա հրաժարվում է։
2. Կիմ Չեն Իրը նաև լավ կոմպոզիտոր էր և իր ամբողջ կյանքի ընթացքում նա գրել է 6 օպերա։
3. Պիզայի աշտարակը միշտ էլ թեք է եղել։ 1173թ. Պիզայի աշտարակի շինարարները նկատում են, որ հիմքը թեքված է։ Շինարարությունը դադարեցվում է գրեթե 100 տարի։ Սակայն ամեն դեպքում, կառուցվածքը երբեք ուղիղ չի եղել։
4. Արաբական թվերը հորինել են ոչ թե արաբները, այլ հնդիկ մաթեմատիկոսները։
5. Մինչ զարթուցիչների գյուտը՝ գոյություն ուներ մասնագիտություն, որի իմաստը կայանում էր այլ մարդկանց առավոտյան արթնացնելը։ Այսպես օրինակ, տվյալ մասնագիտության տեր մարդը պետք է առավոտյան չորացրած սիսեռով կրակեր այլ մարդկանց պատուհանին, որպեսզի արթացներ նրանց և որպեսզի վերջիններս չուշանային աշխատանքից։
6. Գրիգորի Ռասպուտինի վրա մեկ օրում կատարվել են բազմաթիվ մահափորձեր՝ նրան փորձել են թունավորել, կրակել, դանակահարել, սակայն նա ողջ է մնացել։ Վերջիվերջո Ռասպուտինը մահացավ սառցե գետում։
7. Պատմության ամենակարճ պատերազմը տևել է 1 ժամից էլ պակաս։ Անգլազանզիբարյան պատերազմը տևել է 38 րոպե։
8. Պատմության ամենաերկարատև պատերազմը եղել է Նիդերլանդների և Սիլլի արշիպելագի միջև։ Պատերազմը տևել է 335 տարի՝ սկսած 1651-ից մինչև 1989թ.։ Ընդ որում երկու կողմերն էլ այդ պատերազմի ընթացքում ոչ մի կորուստ չեն ունեցել։