fbpx

Հայաստանի լճերը

Հայաստանի տարածքում կա շուրջ 100 փոքր լիճ, որոնց մի մասը չոր սեզոնի ժամանակ չորանում է: Սևանա լիճը և Արփին մեծ նշանակություն ունեն չափերի և ազգային տնտեսական նշանակության տեսանկյունից: Մնացած լճերը ունեն միայն տեղական նշանակություն: Հայաստանում ամենամեծ լիճը Սևանն է, այնուհետև՝ Արփին, Սև լիճն և Ակնալիճը։ Հայաստանի լճերի ընդհանուր ջրային ռեսուրսները գնահատվում են 39,3 մլն մ³:

Հայաստանի լճերի մեջ կան ռեկորդակիրներ՝ Սևանը Կովկասի ամենամեծ լիճն է, ինչպես նաև երկրի ամենամեծ բարձրլեռնային քաղցրահամ լճերից մեկը:

Արփի լճի ջրամբար

Արփի լճի ջրամբարԱռփս, Արփա, Արփագյոլ, Արփալիճ, Արփի լիճ, նախկինում լիճ Հայաստանի Շիրակի մարզում, Ախուրյան գետի ակունքում, Աշոցքի սարահարթում, Ամասիա գյուղից մոտ 16,5 կմ հյուսիս-արևմուտք։ Բարձրության 2023 մետր:

Ունի տեկտոնահրաբխային ծագում։ 1946 թվականից 1951 թվականներին լիճը արհեստականորեն մեծացվել է՝ ջրային ռեսուրսների կուտակման նպատակով: Շահագործման է հանձնվել 1951-ին։ Այսպիսով Արփիջրամբարի մակերևույթը 4,5 (20,6) կմ²-ից հասել է մինչև 22 (22,5) կմ², միջին խորությունը՝ 4,2 մ (առավելագույնը՝ 8 մ, նախկինում ՝ 1,6 մ), ջրահավաք ավազանը 220 կմ² է: Ծավալը հասցվել է մինչև 100 միլիոն մ³ (նախկինում 5 միլիոն մ³): Ջրամբարի երկարությունը 7,3 կմ է, լայնութ 4,3 կմ։

Պատվաիի երկաթբետոնե է, բարձրությունը 10 (11,2) մ, երկարությունը՝ 80 մ։

Ջուրը բաց է թողնվում 2 հարթ մետաղական վահանների օգնությամբ։ Ոռոգում է Շիրակի դաշտի և Վերին Ախուրյանի գոգավորության հողատարածքները։ Ջրամբարից լրացուցիչ ջուր են ստանում Թալինի և Արմավիրի ջրանցքները։ Կա մակույկային երթևեկություն։ Ձմռանը սառցակալում է։ Հատակը տղմոտ է, հարուստ՝ ձկներով (ծածան, կողակ, Կովկասյան թեփուղ, արծաթափայլ կարաս)։ Կա ձկնաբուծական և ձկնորսական տնտեսություն։

Արփի լճի ջրամբար

 

 

Դսեղի Ծովեր (լիճ)

Դսեղի Ծովեր, երկրաբանական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում, Լոռու մարզում, Դսեղ գյուղից 3 կմ արևելք-հարավ-արևելք, Սևորդաց լեռնաշղթայի Ծովիղաշ լեռնագագաթի հյուսիսային լանջի ափսեաձև գոգավորությունում։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն։

Դսեղի Ծովեր (լիճ)

 

Գոշ լիճ

Գոշ, լեռնային անտառապատ լիճ Հայաստանի Տավուշի մարզում՝ Գոշ գյուղից 2.2 կմ հարավ-արևմուտք։

Առաջացել է սողանքապատվարային գործընթացների հետևանքով։ Լճի մակերևույթի հայելին 0,008 կմ² էր երկարությունը՝ 100 մ, լայնությունը՝ 80 մ։ Առավելագույն խորությունը 8 մ էր, ջրի ծավալը՝ 1500 մ3։ Տվյալները փոփոխության են ենթարկվել մաքրման նպատակով լճի մակարդակի իջեցումից հետո և դեռ նոր հաշվարկներ չեն կատարվել: Սնվում է աղբյուրների և մթնոլորտային տեղումների ջրերով։ Ամռանը ջրի ջերմաստիճանը մակերևույթին հասնում է ընդամենը 14 °C։

Լճում գորտերի, խեցգետնի ու մանր ձկների մեծ քանակություն կա: Այս տարածքում կարելի է հանդիպել անձեռակերտ տարատեսակ հուշարձանների՝ ժայռային տարատեսակ գոյացություններ, հանքային աղբյուրներ և այլն։

Գոշ լիճ

 

 

Պարզ լիճ

Պարզ լիճ, Հայաստանի Տավուշի մարզում, Դիլիջանից 9 կմ հս-արլ., 1350 մ բարձրության վրա։

Հոսք ունեցող լիճ է։ Սնվում է աղբյուրներից։ Ունի 300մ երկարություն և 100մ լայնություն։ Միջին խորությունը 3 մ է, առավելագույնը 10 մ։ Մակերեսը կազմում է 0.,027 կմ², ծավալը 83,8 հազար խորանարդ մետր։ Լիճն ունի սողանքաարգելափակոցային ծագում։ Զարգացած են սողանքային երևույթները։ Շրջապատված է անտառներով։

Պարզ լիճ

 

Քարի լիճ

Քարի լիճԿարագյոլ,  լիճ Հայաստանի Արագածոտնի մարզում, Արագած լեռան լանջին։ Բարձրությունը ծովի մակերևույթից 3207 մ է, հայելու մակերեսը 0,12 կմ²։ Բյուրականից Քարի լիճ երթևեկելի ճանապարհ կա, իսկ արևելյան ափին օդերևութաբանական կայան է տեղակայված, կազմակերպված է հանգստի գոտի։

Քարի լիճը գտնվում է Արագած լեռան վրա, բացարձակ բարձրությունը՝ 3207 մ, հայելու մակերեսը՝ 0,12 կմ2, խորությունը՝ 8 մ[1]։ Առաջացել է սառցե գոյացություններից։ Լիճը երկարատև շրջապատված է լինում ձյունով, ինչի պատճառով ջուրը բավականին սառն է մնում։ Քարի լճի արևմտյան ափից սկիզբ է առնում Արքաշեն գետը։ Լճում Իշխան ձուկ կա, որի քանակը տարեցտարի լրացվում է արհեստական բազմացված մանրաձկով։

Քարի լիճ

 

Ակնա լիճ

Ակնա լիճ, Ակնա լճի ջրամբար, լիճ Հայաստանի Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին՝ Գեղամա լեռների մերձգագաթային սարավանդի վրա, Ակնասար լեռան լանջին, Ծաղկաշեն գյուղից 10 կմ արևմուտք։ Գրանցված է Հայաստանի Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման համաձայն։

Ծովի մակերևույթից բարձր է 3030 մետրով, լճի մակերեսը՝ 0,5 կմ²։ Սնվում է ձնհալքի և աղբյուրների ջրերով։ Այն շրջապատված է երիտասարդ հրաբխային կոներով և ալպյան մարգագետիններով։ Նրա ջուրը պարզ է, քաղցրահամ։ Մակերեսը կազմում է 0,53 կմ², առավելագույն խորությունը՝ 15 մ, ջրատարողությունը՝ 3,91 միլիոն մ³։

Ակնա լիճ

 

Սևանա լիճ

Սևանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում` ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Պատմական տարբեր ժամանակաշրջաններում լիճն ունեցել է տարբեր անուններ՝ Գեղարքունի, Գեղամա ծով (հին հայկական անվանում), Դարյա-Շիրին, Լակնիտիս Գյոկչայ (թուրքական անվանում)։

Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է: Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։

Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ որոնցից են ՝ Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Վերջինիս շնորհիվ ջրերի տարեկան արտահոսքը կազմում է 0.7 կմ3։

Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռները։

Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։ Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձևավորում են հանրապետության ամենամեծ՝ Սևան-Հրազդան կասկադը։ Խորհրդային իշխանության տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով տարածաշրջանում առաջացել է էկոլոգիական խնդիր։

1978 թվականին ստեղծվել է Սևան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սևան (48.3 կմ, 1963–81 թվականներ), ապա՝ Որոտան-Արփա ջրատարները (21, 6 կմ, 2004 թվական)։

Սևանա լիճ

 

Վիշապալիճ

ՎիշապալիճԱզատ, Գեղարդալիճ, Գեղարդա լճակ, Թոխմախան գյոլ, Վանքի գյոլ, Վանքի լիճ, Վիշապի լիճ, լճակ Հայաստանի Արարատի մարզում, Գողթ գետի վերնագավառում, Թառնիստ սարավանդի արևմտյան մասում, Գեղարդ գյուղից 9 կմ արևելք։ Ծովի մակարդակից 2620 մ բարձրության վրա, մակերեսը՝ 30 հա։

Խափանված լճակ է Գեղամա լեռների շրջանում, Գեղարդավանքից հյուսիս։ Լիճը վերանորոգել էր Գեղարդավանքի վանահայր Վարդան վարդապետը, բայց լճի ջուրը խորտակել էր պատնեշը հեղեղել Ազատ գետի վերնագավառը։ Այժմ վերականգնված է, ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակներով։ Լճակին սովորաբար կոչում են Վիշապի լիճ:

Գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն։

Վիշապալիճ

 

Մարտիրոս լիճ

Մարտիրոս լիճ, ջրաերկրաբանական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում, որը լիճ է։ Բնության հուշարձանը գտնվում է Վայոց ձորի մարզում, Մարտիրոս գյուղից 1,5 կմ արևելք, ծովի մակարդակից 2145 մ բարձրության վրա։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն։

Մարտիրոս լիճ

 

Սև լիճ

Սև լիճ,Կարագյոլ, Ղարագյոլ, լիճ Հայաստանի Սյունիքի մարզի և Արցախի սահմանագլխին՝ Մեծ Իշխանասար լեռան հարավարևելյան լանջին՝ 2658 մ բարձրության վրա։ Անհոսք քաղցրահամ լիճ է։

Մակերեսը մոտ 2 կմ² է, երկարությունը՝ 1,6 կմ, լայնությունը՝ 1,2 կմ, առավելագույն խորությունը մոտ 7,5 մ է, ջրի ծավալը՝ ավելի քան 9 միլիոն մ³։ Ջուրը վճիտ է, սառնորակ։ Այստեղ բուծում են իշխան ձուկ։ Ջուրն օգտագործվում է ոռոգման համար։

Սև լիճ

 

 

Կապուտան (Գոգի) լիճ

Կապուտան, ջրագրական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում։ Բնության հուշարձանը գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Քաջարան գետի ակունքներում, Քաջարան քաղաքից մոտ 5-6 կմ հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 3202 մ բարձրության վրա։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն։

Կապուտան (Գոգի) լիճ