fbpx

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՊԱՅՔԱՐԵԼ ՄԵՐ ՆԱԽՆԻՆԵՐԸ ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐԻ ԴԵՄ

Մեր հայոց մատենագիրների հնաբույր մատյաններում կան բազմաթիվ պատմություններ այդ մասին։ Դարերի ընթացքում, սկսած Թադևոս առաքյալից, հայոց աշխարհում, ապա նրանից դուրս բազում հրաշագործություններ ու բժշկություններ են կատարվել սուրբ Գեղարդի միջոցով, որոնցից մի քանիսի մասին հիմա կկարդաք։
Մեր մերձակա ազգերն ու Կովկասի ժողովուրդները նույնպես լսել էին Հայաստանում գտնվող սուրբ Գեղարդի միջոցով կատարված հրաշագործությունների մասին ու այդ պատճառով 1798թ. վրաց թագավոր Գեորգին հայոց կաթողիկոս Ղուկաս Ա Կարնեցուն նամակով թախանձագին խնդրանքով դիմում է, որ նա թույլ տա, որ սուրբ Գեղարդը Վրաստան բերեն, քանի որ մահաբեր ժանտախտ է սփռվել իրենց մոտ: Քրիստոսասեր մեր կաթողիկոսը երկար մտորելուց հետո թույլ է տալիս, որ Տիրոջ կողահերձ Գեղարդը երկու հայ վարդապետի ուղեկցությամբ տանեն հարևան ազգին վրա հասած օրհասից փրկելու համար: Եվ իսկապես, սուրբ Գեղարդը թափորով ու աղոթքով պտտեցնելով Վրաստանում, շուտով այդ երկրում դադարում է ժանտախտի համաճարակը:
Հաջորդ տարի՝ 1811թ., Թիֆլիսում նորից ժանտախտ է բռնկվում ու տեղի հայերի ու գեներալ Տորմասովի միջնորդությամբ սուրբ Գեղարդը նորից է տարվում է Թիֆլիս ու պահվում մինչև համաճարակի դադարը։Անգլիացի դիվանագետ Ջեյմս Մորիերը, 1813թ. Էջմիածնի Մայր Աթոռ այցելելիս, հանդիպել է Եփրեմ կաթողիկոսին և իր հուշերում մանրամասնորեն գրում է այդ ըն-դունելության մասին. ՙ՚Ապա նրանք մեծ ակնածանքով մեզ ցույց տվեցին եկեղեցու թանկագին մասունքները։ Առաջինը և ամենագլխավորը, ասում էին, թե գլուխն է այն նիզակի, որով հռովմեացի զինվորը խոցեց մեր Տիրոջ կողը։ Երբ բերին այն ու դրին խորանի վրա, բոլոր հայերը խոր խոնարհեցրին իրենց գլուխները։ Այս մասունքի վրա հայերը նայում էին որպես իրենց ունեցածների ամենառաջինի։ Բացի ուրիշ հրաշքներից, ասում են թե, կարող է կասեցնել ժանտախտի տարածումը, քանի որ նոր էր այստեղ բերվել նման հրաշքներ կատարելուց հետո՚՚։
Երբ 1828թ. սկվում է Ռուս-Թուրքական պատերազմը, տեղի հայերի համակողմանի օգնությամբ գեներալ Պասկևիչին հաջողվում է գրավել Կարսը, Ախալքալակը, Արդահանը և Ախալցխան։ Թուրքերի պարտությունը այստեղ աննախադեպ էր։ Դրանից ոգևորված Հայկական մարզի կառավարիչ գեներալ Ճավճավաձեն փոքրաթիվ զորքով հարձակվում է Բայազետի ուղղությամբ ու պարտության է մատնում թուրքական առաջատար ուժերին և մոտենում քաղաքին։ Պաշարված Բայազետի վիճակը խիստ ծանրացավ, բայց հայ բնա-կիչների ճնշման տակ թուրքերը անձնատուր են լինում։ Պաշարված Բայազետը գրավելուց հետո, ժողովրդի մեջ սկսեց մոլեգնել ժանտախտը, որի պատճառով նույնիսկ կանոնական զորքին էր բնաջնջում սպառնում։ Լավ իմանալով տեղաբնակ հայերի հոգեվիճակը, գեներալ Ճավճավաձեի հրամանով Էջմիածնից բերում են սուրբ Գեղարդը, որը տանում են տնից-տուն, փողոցից-փողոց ու հիվանդանոցներ։ Որտեղ երևում էր սուրբ Գեղարդը, մարդկանց ցավերը դադարում էին ու համաճարակը կանգ էր առնում. այնքան կենդանի հավատ ունեին Տիրոջ կենսաբեր այդ սրբության զորության հանդեպ։ Ժողովրդի կենդանի հավատը փրկում էր իրեն։ Եվ արդեն հոկտեմբեր ամսին Բայազետում ու մերձակա գյուղերում դադարել էր մոլեգնող ժանտախտը։
Բայց դեռ սուրբ Գեղարդը հազիվ էջմիածին չվերադարձրած, այդ ահավոր ժանտախտը, որ սովորաբար սկսվում է ամռան շոգերին, ջրի աղտոտվածության հետևանքով, այս անգամ սկսվեց արդեն ձմռան ամիսներին։ Լուր է գալիս, որ Սուրմալուի գավառի գյուղերում, հատկապես Կողբի աղահանքերում մարդկանց կյանքը հնձող համաճարակ է բռնկվել։  Վեհափառ հայրապետը ընդառաջ գնալով ժողովրդի օրհասկան վիճակին, սուրբ Գեղարդը մի եպիսկոպոսի հետ շուտով այնտեղ տանելով ու պտտեցնով համաճարակի օջախներում, Աստծո հրաշքով ու ժողովրդի ջերմ հավատքով, դադարում է մարդկանց կյանքերը հնձող համաճարակը։ Այս մասին իմանալով Կովկասյան կորպուսի հրամանատար կոմս Պասկևիչը, 1829 թ. փետրվարի 12-ին խիստ նամակ է գրում Եփրեմ կաթողիկոսին, որ այսուհետ արգելել և առանց իր գիտության սուրբ Գեղարդը չտանել համաճարակի վայրերը, քանի որ ըստ նրա, ամբոխների խմբվելու պատճառով խա-խտվում է այնտեղ ձեռնարկված կարան-տինային կանոնները։ Այդ է լինում պատ-ճառը, որ 1830 թ. ամռանը Թիֆլիսում բռնկված համաճարակի ժամանակ հայոց կաթողիկոսը մերժում է Գեղարդը այնտեղ տանելու  խնդրանքը, քանի որ գեներալ Պասկևիչը դեմ էր դրան։ Սակայն 1846-47 թվերին Անդր-կովկասում սկսված համաճարակի ժամանակ ցարական իշխանությունները ոչ միայն չարգելեցին Գեղարդը բերելու, այլև գեներալ Պյոտր  Լադինսկու նամակ-խնդրանքը շտապ տարվեց Էջմիածին՝ Ներսես Աշտարակեցի կաթողիկոսին, որ թույլ տան սուրբ Գեղարդը տանելու համաճարակով վարակված վայրերը, որտեղ նաև շատ մահմեդականներ կային, որոնք տեսնելով քրիստոնեական սրբության միջոցով կատարվող հրաշքները, իրենք էլ դարձի կգան ու Հիսուսին կհավատան։
Այս նամակից հետո, Ներսես Աշտարակցի կաթողիոսի հրամանով, Էջմիածնի միաբա-նության մի քանի եպիսկոպոսի ու վարդապետների ուղեկցությամբ սուրբ Գեղարդը 1846թ. տանում, պտտեցնում են Նախիջևանի ու Երևանի գավառների շատ գյուղերում, ապա 1847թ. տարվում Թիֆլիս, ու համաճարակի դադարից հետո նորից սուրբ Էջ-միածին են վերադարձնում։ Եվ իսկապես, այդ օրերին բազմաթիվ մահմեդական կրոնի շատ այլազգիներ տեսնելով սուրբ Գեղարդի միջոցով կատարվող բժշկությունները, հավատացին քրիստոնեական հավատքի աստվածային ճշմարտությանը։
Իսկ երբ սկսվեց անաստված բոլշևիկների իշխանության տարիները, 1915-20 թվերին Երևանում բռնկված ժանտախտի ժամանակ սուրբ Գեղարդը Էջմիածնից դուրս չբերվեց, քանի որ սկսվել էր այս անգամ աթեիստական հոգևոր ժանտախտի մոլեգնության խավար ժամանակաշրջանը, որի հետևանքով ոչ թե հազարավորների, այլ միլիոնավոր մարդկանց հոգիների կործանման պատճառ եղավ։
Սկսվել էր անաստված քսաներորդ դարը, որի հետևանքները դեռ շատ ցավերով պետք է հատուցեր մոլորված մարդկությունը։  Ինչը և շարունակվում է 21-րդ դարում, քանի որ կատարվում է Տեր Հիսուսի մարգարեական Խոսքը, ՚՚Երբ նորից գամ, արդյո՞ք հավատք կգտնեմ՚՚։
Հիմա ամենակարևոր խնդիրը, ինչպես սուրբ Էջմիածնի հոգևոր վերադասին հասցնենք այս գրվածքի խորհուրդը ու հիշեցնենք, որ եկել է ժամանակը Տիրոջ կողահերձ Գեղարդը Մայր Աթոռի թանգարանից հանելու և մեր սահմաններով աղոըքով պտտեցնելու, որպես պատվար հոգևոր ու մարմնավոր թշնամիների ու համաճարակների դեմ։