fbpx

գինու փառատոն

Արենի գինու փառատոն, գինու ամենամյա համահայկական փառատոնը, որն ավանդաբար անց է կացվում հոկտեմբերի առաջին շաբաթ օրը Արենի գյուղում։ Այս տարի այն կնշվի հոկտեմբերի 3-ին։

Փառատոնն առաջին անգամ կայացել է 2009 թվականին։ Այն կազմակերպում է «Արենի գինու փառատոն» հիմնադրամը։ Արենի գյուղի տարածքում գտնվող քարանձավում 2010 թվականին հայտնաբերվեց աշխարհի ամենահին գինեգործարանը, ինչն էլ ավելի մեծացրեց փառատոնի կարևորությունը։

Ժամանակի ընթացքում փառատոնն այնքան հայտնի դարձավ, որ մեծ հետաքրքրություն առաջացրեց ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում։

Փառատոնի շրջանականերում կայացող իրադարձություններին մասնակցում են ինչպես բազմաթիվ հյուրեր և տուրիստներ, այնպես էլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Փառատոնի ծրագրում մշտապես ներառված են լինում գինու պատրաստումը, գինու համտեսը, հյուրասիրությունը և վաճառքը, գյուղատնտեսական այլ մթերքների համտեսը և վաճառքը։

Իր անցկացման այս տարիների ընթացքում փառատոնը համախմբել է թե տնական գինիների՝ պատրաստված Արենի գյուղի և հարակից շրջանների բնակիչների կողմից, թե արտադրական գինիների: