fbpx

Եկեղեցիների շքեղությունը

Եկեղեցիների շքեղությունըԻնչո՞ւ են եկեղեցիների շենքերը շքեղ, լի բազում խորհրդանիշներով, այլ ոչ` հասարակ ու համեստ: Մեր եկեղեցիները համեստ կառույցներ են, եթե համեմատենք օրինակ Քյոլնի կաթոլիկ տաճարի, Միլանի տաճարի, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի կամ ռուսական հայտնի եկեղեցիներից Մոսկվայի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հետ: Այս եկեղեցիներում հաճախ սովորություն կա ճոխ սրբապատկերների, ոսկե զարդերի, ոսկեջրած գմբեթների օգտագործման, ինչը հատուկ չէ մեր եկեղեցական կառույցներին: Այս իմաստով մեր եկեղեցիները համեստ են, բայց ճոխ են իրենց ճարտարապետական հորինվածքի և ինքնատիպության մեջ: Եկեղեցում զետեղված առարկաները խորհրդանշաններ են, որոնք պատկերում են Քրիստոսի խաչը, հիշեցնում երկնային արքայության, հանդերձյալ կյանքի, անդրաշխարհյան իրողությունների մասին: Այդ խորհրդանշաններն օգնում են նաև հավատացյալներին սովորական կենցաղային առարկաներից անցնել դեպի հավերժություն պատկերող առարկաները և եկեղեցում աղոթելիս չշեղվել առօրյա մտածմունքների պատճառով ու հոգու խորին ապրումով զրուցել Աստծո հետ: