fbpx

Ո՞րն է Եկեղեցու և Վանքի տարբերությունը

Գյումրի
Գյումրի

Եկեղեցին, եթե շինությունը նկատի ունենք, աղոթավայրն է, որ կառուցված է հատուկ օրհնությամբ ու նվիրագործումով, օծումով և հաստատված է հավաքական կամ ընդհանրական աղոթքների, աստվածպաշտական արարողությունների համար: Եկեղեցիները լինում են բնակավայրերում` հավատացյալների հոգևոր կարիքների համար: Վանքերն առավելաբար լինում են նաև բնակավայրերից դուրս և նախատեսված են վանականների կեցության, վանականների աղոթական կյանքի համար: Վանքն ունենում է եկեղեցի` պաշտամունքային վայր, ինչպես նաև վանաբնակների համար հատուկ կացարաններ: Վանքերը հիմնականում շինության առումով վանական համալիրներ են, որտեղ բացի եկեղեցուց կան նաև վանական կյանքի համար անհրաժեշտ շինությունները, կացարանները, ուսումնարանները, դպրանոցները, գրադարանները և այլն: Այսպիսին են եղել միջնադարյան մեր զարգացած վանքերը: Ցավոք սրտի, Հայոց Ցեղասպանության տարիներին, ինչպես նաև խորհրդային իշխանության աթեիստական տարիներին շատ եկեղեցիներ ու վանքեր ավերվեցին, վանական հաստատությունները դադարեցրին իրենց գործունեությունը, բազմաթիվ եկեղեցականներ, վանականներ սպանդի ենթարկվեցին: Այսօր աշխատանքներ են իրականացվում եկեղեցաշինության հետ մեկտեղ նաև վանքերը վերանորոգելու, վանական կյանքը հաստատելու, որտեղ վանականները մշտական աղոթք պիտի հնչեցնեն և կրոնական մտքի աշխատություններ պատրաստեն: