fbpx

Հոգու ձգողականության կետ՝ Դադիվանք

Դադիվանք

Դադիվանք Արցախի հնագույն վանական համալիրներից մեկն է, որը գտնվում է Մռավ սարի անտառապատ լանջերին, Թարթառ գետի ձախ ափին։ Ավանդության համաձայն Դադիվանքը կառուցվել է դեռևս I դարում և իր անվանումը ստացել է այն վայրից, որտեղ կառուցվել է (Սուրբ Դադեի գերեզմանատեղի):

Դարերի ընթացքում  արաբական, ապա սելջուկական արշավանքների ժամանակ վանքը բազմիցս ավերի ու ավարի է ենթարկվել։ Սակայն ամեն անգամ կրկին վերականգնվել է և ավելի ընդարձակվել։

XII դար-ում Մխիթար Գոշը միառժամանակ այստեղ է բնակվել է աշխատել իր «Դատաստանագրքի» վրա, որը հսկայական դեր պիտի խաղար միջնադարյան հայ քաղաքակրթական կյանքում։
Վանական համալիրում եղել են տարբեր շինություններ. 2 ժամատուն, 2 հնագույն եկեղեցի, միաբանական խցեր, հյուրանոց, գործատուն, գրատուն, և այլն։ Սակայն Դադիվանքի գոհարը Սբ Աստվածածին կաթողիկեն է, որը 1234 թվականին կառուցել է Հաթերքի իշխանուհի Արզու-Խաթունը՝ ի հիշատակ իր ամուսնու և երկու որդիների, որոնցից ավագը նահատակվել էր թուրքերի դեմ պատերազմելիս։
Դադիվանքում պահպանվել են նաև երկու բարձրարվեստ խաչքարեր, ինչպես նաև արձանագրություններ, որոնք պատմում են XII — XIII դարերի դեպքերի մասին։
Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում`   2007 թվականի հուլիսի 21-ին վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են Սբ. Դադի առաքյալի մասունքները: Վերջինս հանդիսանում էր Տեր Հիսուս Քրիստոսի 70 աշակերտներից մեկը և քրիստոնեությունը էր քարոզում Արցախում:
Վերև