fbpx

Ճանապարհորդության շարժառիթը

Ճամփորդություն

Շարժվելը, տեղափոխվելը և ճամփորդելը մարդկանց կարիքներից են: ժամանակակից աշխարհում ճանապարհորդությունը շատ տարծված է, սակայն  հին ժամանակներում այդպես չի եղել:  Դա պայմանավորված էր անհրաժեշտ իրերի բացակայությամբ, ինչպես օրինակ տրանսպորտային միջոցները, հյուրանոցները և զբոսաշրջային կենտրոնները: Այսօր ճանապարհորդությունը շատ երկրներում համարվում է ընտանիքների առաջնային կարիքներից:

Ժամանակակից աշխարհում մարդկանց մեծ մասը բնակվում է մեծ քաղաքներում: Բնակավայրեր, որոնց կառույցը և միջավայրը խանգարում են մարդկանց հանգստությանը: Այս վայրերում քաղաքի ճարտարապետության ձևը, ծավալը, բովանդակությունն ու գույները բացասաբար են ազդում  մարդկանց վրա, դառնալով դեպրեսիայի, սթրեսների ու տարբեր նյարդային հիվանդությունների առաջացման պատճառ: Այս պայմաններում, քաղաքի բնակիչների մեծ մասը ճամփորդության ժամանակ բնությունն ընտրում են որպես հանգստանալու և հարմարավետության վայր:  Այսօրվա ճանապարհորդությունների մեջ թաքնված է մի շերտ, որը կոչվում է  շարժառիթ: Իսկ այն ցույց է տալիս, թե մարդն ինչ նպատակով է այցելում տվյալ վայրը: “Տուրիզմ, կրոն և հոգևոր ճամփորդություններ” գրքում, որի հեղինակն է Թիմոթի Օլսենը, ասվում է. “Այսօր ճամփորդությունների մեծ մասն իրականացվում են  ինքնաբացահայտման, հոգևոր շարժառիթներով ու նոր գիտելիքներ  ձեռք բերելու նպատակով”: