fbpx

Բլոգ

Մեղրի և հատապտուղների փառատոն

Մեղրի և հատապտուղների փառատոն

Այս տարի «Մեղրի և հատապտուղների փառատոնը» կնշվի օգոստոսի 8-9-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքում։ Փառատոնի նպատակն է նպաստել տարածաշրջանի տնտեսական զարգացմանը՝ խթանելով տեղական ապրանքատեսակների արտադրությունը, դիրքավորելով տարածաշրջանը որոշակի արտադրական բաղադրիչներով, նպաստելով բիզնես շփումներին, ձևավորելով բարենպաստ զբոսաշրջային միջավայր։ Փառատոնի ընթացքում  այցելուները կարող են համտեսել տարածաշրջանի համեղ մեղրը, հատապտուղները և ավանդական խոհանոցի ուտեստները, ծանոթանալ ավանդական արհեստագործական մշակույթին, վայելել ավանդական երգն ու պարը։ «Մեղրի և հատապտուղների փառատոնը» տարածաշրջանի ամենախոշոր միջոցառումն է, և փառատոնին մասնակցությունը...
Կարդալ ավելին
Ոչխարների խուզման փառատոն

Ոչխարի խուզման փառատոն

Ավանդական դարձած՝ ոչխարների խուզման փառատոնն այս տարի անցկացվելու է հունիսի 6-ին Սյունիքի մարզի, Տաթև համայնքի Խոտ բնակավայրում: Սյունիքի մարզում կազմակերպվող Ոչխարի խուզման փառատոնի շրջանակներում մասնակից համայնքները ներկայացնում են իրենց ավանդական ուտեստները,  ոչխարի պատկերներով և խորհրդանիշներով ձեռքի աշխատանքները, իսկ համայնքներից 3-ը մրցում են միմյանց հետ ամենաարագ ու որակյալ խուզում իրականացնելու համար:  Փառատոնի շրջանակներում անցկացվում է նաև վարպետության դասեր՝ ցուցադրելով բուրդ հատելու, թել մանելու, գունավորելու, այնուհետև կարպետ գործելու հմտությունները: Փառատոնի նպատակն է...
Կարդալ ավելին
տոլմա

Տոլմայի փառատոն

Փառատոնը հիմնադրվել և առաջին անգամ անցկացվել է 2011 թվականին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության» կողմից։ Փառատոնի նպատակն է ապահովել հայկական ավանդական ուտեստի՝ տոլմայի ժողովրդականացումն ու հայկական մշակույթի՝ հայկական խոհանոցի ոչ նյութական արժեքների ամրապնդումը: Նկատի ունենալով այն, որ տոլմայի փառատոնի անցկացումը համընկնում է «Ոսկե ծիրան» փառատոնի անցկացման հետ, ինչպես նաև կինոփառատոնի հյուրերի ներկայությունը ազգային խոհանոցի փառատոնին, կարելի է հանդիպել այն պնդմանը, որ առաջինն անցկացվում է Երևանի կինոփառատոնի շրջանակներում: 2011 թվականին՝ փառատոնի ժամանակ, Հայաստանի 20 լավագույն խոհարարներ պայքարում էին հնագույն...
Կարդալ ավելին
Ծիծեռնակաբերդ

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր, նշվում է ամեն տարի ապրիլի 24-ին (1915-ի այդ օրը թուրքական իշխանությունները Կ. Պոլսում ձերբակալել և աքսորել են հայ մտավորականների մի մեծ խմբի)։ Մշտապես նշվել է սփյուռքահայ համայնքներում։ Խորհրդային Հայաստանում ցեղասպանության զոհերի հիշատակի օրն առաջին անգամ պետական մակարդակով նշվել է 1965-ի ապրիլի 24-ին՝ Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցին։ Երևանում տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց՝ Թուրքիայի կառավարող շրջանների հրեշավոր ոճրագործության դեմ բողոքի և պատմական արդարությունը վերականգնելու պահանջի կարգախոսներով։ Ցույցն ավարտվել է Կոմիտասի գերեզմանի մոտ հանրահավաքով։ Նույն օրը կայացել է ցեղասպանության հիշատակին...
Կարդալ ավելին
Ապրիլի 7, Մայրության և գեղեցկության օր

Ապրիլի 7, Մայրության և գեղեցկության օր

Ապրիլի 7, Մայրության և գեղեցկության օր։ Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ 1995 թ.–ից ապրիլի 7-ը ներառվեց ազգային տոնացույցում։ Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում, որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։ Սուրբ գիրքն ասում է. «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված...
Կարդալ ավելին
1 7 8 9 10 11 15