fbpx

Բլոգ

մայիսի 9

Մայիսի 9, Հաղթանակի օր

Հաղթանակի օր, տոն՝ նվիրված 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում նացիստական Գերմանիայի դեմ Կարմիր բանակի և խորհրդային ժողովրդի տարած հաղթանակին: Սահմանվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1945 թվականի մայիսի 8-ի հրամանով և նշվում է ամեն տարի մայիսի 9-ին: 1965 թվականից Հաղթանակի օրը ոչ աշխատանքային տոնական օր է:
Կարդալ ավելին
Մայիսի 1

Մայիսի 1-ին Հայաստանում նշվում է Աշխատանքի ու աշխատավորի միջազգային տոնը

Հայաստանում և աշխարհի ավելի քան 140 երկրներում մայիսի 1-ին նշվում է Աշխատանքի օրը կամ Աշխատավորների համերաշխության մօջազգային օրը: Այն պատմության մեջ մտել է 1886 թվականից: Այդ ժամանակ էր, երբ ամերիկացի բանվորները դուրս եկան փողոց` պահանջելով սահմանել 8 ժամանոց աշխատանքային օր: Գործադուլն ավարտվել էր ոստիկանության  հետ բախումով ու արյունահեղությամբ: 1889 թ-ին Երկրորդ Ինտերնացիոնալի Փարիզի կոնգրեսը, ի հիշատակ Չիկագոյի աշխատավորների ելույթների, որոշեց ամեն տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել, երթեր ու հանրահավաքներ անցկացնել:...
Կարդալ ավելին
գինու փառատոն

Գինու փառատոն

Արենի գինու փառատոն, գինու ամենամյա համահայկական փառատոնը, որն ավանդաբար անց է կացվում հոկտեմբերի առաջին շաբաթ օրը Արենի գյուղում։ Այս տարի այն կնշվի հոկտեմբերի 3-ին։ Փառատոնն առաջին անգամ կայացել է 2009 թվականին։ Այն կազմակերպում է «Արենի գինու փառատոն» հիմնադրամը։ Արենի գյուղի տարածքում գտնվող քարանձավում 2010 թվականին հայտնաբերվեց աշխարհի ամենահին գինեգործարանը, ինչն էլ ավելի մեծացրեց փառատոնի կարևորությունը։ Ժամանակի ընթացքում փառատոնն այնքան հայտնի դարձավ, որ մեծ հետաքրքրություն առաջացրեց ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր երկրներում։ Փառատոնի շրջանականերում կայացող...
Կարդալ ավելին
Գաթայի փառատոն

Գաթայի փառատոն

Սեպտեմբերի 26-ին Վայոց Ձորի Խաչիկ գյուղում տեղի կունենա «Գաթայի փառատոն»-ը, որտեղ ականատես կլինենք և կհամտեսենք աշխարհի ամենամեծ գաթան: Գաթան հայկական ազգային հրուշակեղեն է, որի խմորը պատրաստում են ալյուրով, կարագով և մածնով, իսկ լցոնը՝ խորիզը, կարագով և շաքարավազում։ Հայաստանում կան գաթայի շատ տարատեսակներ, որոնց կարող եք ծանոթանալ և նույնիսկ համտեսել «Գաթայի փառատոն»-ին: Փառատոնի առթիվ պատրաստվում և հյուրեին է ներկայացվում ամենամեծ գաթան, որն այնուհետև բաժանվում է փառատոնի հյուրերին։ Փառատոնի ընթացքում կլինեն խաղեր,...
Կարդալ ավելին
Խորովածի փառատոն

Խորովածի փառատոն

Ավանդույթ դարձած խորովածի փառատոնը այս տարի կնշվի օգոստոսի 22-ին Ախթալայում։ Ախթալայի խորովածի փառատոն, խորովածի համահայկական ամենամյա փառատոն, որը 2009 թվականից ավանդաբար անց է կացվում Ախթալա քաղաքում, Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում։ 2018 թվականից փառատոնը անց է կցվում Ախթալայի մարզադաշտում: Փառատոնը կազմակերպում են «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը, Ախթալայի քաղաքապետարանը և Լոռու մարզպետարանը։ Փառատոնն առաջին անգամ անց է կացվել 2009 թվականին։ Նպատակը հայ խոհարարական ավանդույթների զարգացումը և Ախթալայի ու տարածաշրջանի զբոսաշրջության խթանումն է։ Խորովածի...
Կարդալ ավելին
1 6 7 8 9 10 15