fbpx

Բլոգ

Տաթևի վանքի սյուն-գավազանը

Տաթևի վանքի սյուն-գավազանը

Տաթևի վանական համալիրի ամեն մի այցելու տեսել է և գիտի ճոճվող սյան՝ համալիրի ամենահետաքրքիր ու ամենաառեղծվածային կառույցի մասին։Այս պաշտամունքային հուշարձանը 8,3 մետր բարձրությամբ ութանկյուն կոթող է։ Այն կազմված է 12 շարքից և ավարտվում է զարդանախշ քիվով, որի վրա Երկիրը խորհրդանշող գալարաձև գունդ է տեղադրված։ Դրա վերևում խաչքար է դրված։ Սյան վրա ժամացույց և թռչուններ են պատկերված։ Սա միակ կառույցն է, որը դարերի ընթացքում չի քանդվել ոչ բնության, ոչ էլ մարդկանց...
Կարդալ ավելին
Երկիր մոլորակ

Հետաքրքիր փաստեր աշխարհի և մարդկանց մասին

1-մարդու ոսկորները 5 անգամ պինդ են քան երկաթը: 2-Միջինում մարդն իր կյանքի 6 ամիսը ծախսում է սպասելով, որ երթևեկության կարմիր լույսը դառնա կանաչ: 3-Մարդն իր կյանքի ողջ ընթացքում միջինում քայլում է այնքան, որքան բավական կլիներ 3 անգամ աշխարհի շուրջը պտտվելու համար: 4-անգամ ավելի հավանական է, որ կայծակը կհարվածի տղամարդկանց, քան կանանց: 5-Եթե Coca-Cola-ին արհեստական գույն չտան, ապա այն կանաչ կլինի: 6-Լույս աշխարհ գալու ժամանակային ամենամեծ տարբերությունը երկվորյակների համար 87 օր...
Կարդալ ավելին
Կապուտան (Գոգի) լիճ

Կապուտան (Գոգի) լիճ

Կապուտան, ջրագրական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում։ Բնության հուշարձանը գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Քաջարան գետի ակունքներում, Քաջարան քաղաքից մոտ 5-6 կմ հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 3202 մ բարձրության վրա։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն։
Կարդալ ավելին
Սև լիճ

Սև լիճ

Սև լիճ,, Կարագյոլ, Ղարագյոլ, լիճ Հայաստանի Սյունիքի մարզի և Արցախի սահմանագլխին՝ Մեծ Իշխանասար լեռան հարավարևելյան լանջին՝ 2658 մ բարձրության վրա։ Անհոսք քաղցրահամ լիճ է։ Մակերեսը մոտ 2 կմ² է, երկարությունը՝ 1,6 կմ, լայնությունը՝ 1,2 կմ, առավելագույն խորությունը մոտ 7,5 մ է, ջրի ծավալը՝ ավելի քան 9 միլիոն մ³։ Ջուրը վճիտ է, սառնորակ։ Այստեղ բուծում են իշխան ձուկ։ Ջուրն օգտագործվում է ոռոգման համար։
Կարդալ ավելին
Մարտիրոս լիճ

Մարտիրոս լիճ

Մարտիրոս լիճ, ջրաերկրաբանական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում, որը լիճ է։ Բնության հուշարձանը գտնվում է Վայոց ձորի մարզում, Մարտիրոս գյուղից 1,5 կմ արևելք, ծովի մակարդակից 2145 մ բարձրության վրա։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն։
Կարդալ ավելին
1 2 3 4 5 6 15