Ին՞չ է նշանակում քրիստոնեական Եկեղեցի: «Եկեղեցի» բառը հունարեն «էկլեսիա – εκκλησία» բառից է, որը նշանակում է մարդկանց հավաքականություն, կրոնական իմաստով` հավատացյալ մարդկանց հավաքականություն: Ուրեմն, Եկեղեցին` լայն իմաստով, բոլոր հավատացյալներն են: Պողոս առաքյալը եկեղեցի հասկացությունը պարզ ձևով բացատրելու համար համեմատություն է անում մարդկային մարմնի հետ` նշելով, որ Եկեղեցին խորհրդանշական իմաստով Քրիստոսի մարմինն է, և մենք` նրա անդամները Քրիստոս Եկեղեցու գլուխն է։ Սակայն «եկեղեցի» բառը հոմանուն բառ է և այլ նշանակություններ ևս...Կարդալ ավելին
Հայաստանը առաջինն էր, որ 301 թվականին Քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն: Այդ գործում բացառիկ դեր են խաղացել Տրդատ Գ թագավորը (287-330) և Հայոց առաջին հայրապետ Սբ. Գրիգոր Լուսավորիչը (301-325)։ Հայաստանում քրիստոնեության հռչակումը որպես պետական կրոն ազգապահպան մեծ նշանակություն ունեցավ: Հայ եկեղեցու հովանու ներքո զարգացան հայ գիտությունն ու մշակույթը: Իսկ ականավոր գործիչների ժառանգությանը գումարվեց հազարամյակների խորքից եկող հայ մշակույթի ու գիտության արժեքներին:Կարդալ ավելին
Հայաստանը Իրանի, Չինաստանի, Հունաստանի, Եգիպտոսի և Ճապոնիայի հետ միասին մտնում է հնագույն երկրների այն վեցնյակում, որոնք կարողացել են անցնել հազարամյակների միջով։ Հայաստանի մասին առաջին հիշատակությունը հանդիպում է Պարսից արքա Դարեհ 1-ինի մ.թ.ա. 520թ. Բեհիսթունյան արձանագրությունում։ Հնագույն տեղեկություններ Հայաստանի և հայերի մասին կան նաև մ.թ.ա. 5-րդ դարի հույն հեղինակների՝ Հերոդոտոսի և Քսենոֆոնի մոտ։Կարդալ ավելին