fbpx

Բլոգ

Գեղարդ Վանական համալիր

Եկեղեցին կարո՞ղ է նպաստել մշակութային զարգացմանը

Եկեղեցին կարո՞ղ է նպաստել երկրի ոչ միայն հոգևոր, մշակութային, այլև տնտեսական, քաղաքական առումով զարգացմանը: Եկեղեցու հիմնական առաքելությունը հոգևոր է: Եկեղեցին ծառայություն է իրականացնում մարդու փրկության, հավիտենական կյանքին պատրաստելու, աստվածային շնորհները բաշխելու` այս կյանքի ընթացքի համար կանոններ կարգելով, հորդորներ տալով, մարդուն կատարելության և նույնիսկ սրբացման առաջնորդելով: Այս իմաստով Եկեղեցին հիմնականում նպաստում է հոգևոր զարգացմանը, իսկ մշակույթը միջոց է այդ նպատակի համար: Ճիշտ է ասված, որ կրոնը համր է առանց մշակույթի: Այստեղ...
Կարդալ ավելին
ԳնդեՎանք

Եկեղեցիների շքեղությունը

Ինչո՞ւ են եկեղեցիների շենքերը շքեղ, լի բազում խորհրդանիշներով, այլ ոչ` հասարակ ու համեստ: Մեր եկեղեցիները համեստ կառույցներ են, եթե համեմատենք օրինակ Քյոլնի կաթոլիկ տաճարի, Միլանի տաճարի, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի կամ ռուսական հայտնի եկեղեցիներից Մոսկվայի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հետ: Այս եկեղեցիներում հաճախ սովորություն կա ճոխ սրբապատկերների, ոսկե զարդերի, ոսկեջրած գմբեթների օգտագործման, ինչը հատուկ չէ մեր եկեղեցական կառույցներին: Այս իմաստով մեր եկեղեցիները համեստ են, բայց ճոխ են իրենց ճարտարապետական հորինվածքի և...
Կարդալ ավելին
Տաթևի Վանք

Եկեղեցու ճարտարապետությունը

Եկեղեցու ճարտարապետական դիմագիծը կարո՞ղ է ուղիղ կապ ունենալ հավատքի, դավանանքի ուղղության հետ: Եկեղեցական կառույցներն արտահայտությունն են նաև տվյալ ժողովրդի կրոնական դավանության, հոգևոր ապրումների ու ըմբռնումների: Մեր եկեղեցիները համեմատաբար ավելի պարզ են, երբեմն ավելի ցածր, քան եվրոպական հսկայական տաճարները: Հայկական եկեղեցիներում մարդը չի փոքրանում եկեղեցական շինության մեծության ու բարձրության մեջ, այլ Աստծո տուն մուտք գործած լինելու տպավորությունն է ունենում: Ուղղափառ կամ կաթոլիկ դավանության եկեղեցիները հաճախ լինում են խիստ բարձր և երբեմն...
Կարդալ ավելին
Հաղարծին

Եկեղեցու կառուցվածքը

Եկեղեցիներն իրենց կառուցվածքով լինում են բազիլիկ, խաչաձև, բոլորաձև. Ի՞նչ խորհուրդ ունեն յուրաքանչյուրը: Եկեղեցական ճարտարապետության մեջ խորհուրդ ունի հատկապես եկեղեցիների խաչաձև հիմքը, ինչը նշանակում է, որ Եկեղեցին հիմնված է Քրիստոսի՝ խաչելությամբ իրագործված փրկագործությամբ: Բազիլիկ եկեղեցիները համեմատաբար առավել վաղ շրջանի եկեղեցիներ են, որոնք պարզապես ավելի պարզ կառույց ունեն: Սակայն եկեղեցական ճարտարապետությունը միշտ միացած է հոգևոր-կրոնական խորհրդանշաններին: Եկեղեցու քարերը, որ շաղախով միանում ու եկեղեցու կառույցն են կազմում, խորհրդանշում են տարբեր տարիքի և սեռի...
Կարդալ ավելին
Կիրանց Վանք

Ո՞րն է Եկեղեցու և Վանքի տարբերությունը

Եկեղեցին, եթե շինությունը նկատի ունենք, աղոթավայրն է, որ կառուցված է հատուկ օրհնությամբ ու նվիրագործումով, օծումով և հաստատված է հավաքական կամ ընդհանրական աղոթքների, աստվածպաշտական արարողությունների համար: Եկեղեցիները լինում են բնակավայրերում` հավատացյալների հոգևոր կարիքների համար: Վանքերն առավելաբար լինում են նաև բնակավայրերից դուրս և նախատեսված են վանականների կեցության, վանականների աղոթական կյանքի համար: Վանքն ունենում է եկեղեցի` պաշտամունքային վայր, ինչպես նաև վանաբնակների համար հատուկ կացարաններ: Վանքերը հիմնականում շինության առումով վանական համալիրներ են, որտեղ բացի...
Կարդալ ավելին
1 12 13 14 15