Այս տոնը տոնում ենք կիրակի օրը և ո՜չ մեկ այլ օր, ինչպես առաքյալներինը, մարգարեներինն ու մարտիրոսներինը, և այս օրն առավելապես ենք պատվում, որովհետև մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի գալստյան խորհուրդն ունի, Ով բյուր հրեշտակներով ծածկաբար եկավ Իր պատվական և սուրբ ծնողի մոտ, որպեսզի պատվի հանգուցյալի մարմինը, ինչպես որ պատվեց կենդանության օրոք: Տերն ավելի վաղ նրա մոտ էր առաքել Գաբրիել հրեշտակապետին, որպեսզի Կույսի հետ խոսի անճառելի Էության մասին: Իսկ այսօր ոչ թե անքննելին է պատմվում, այլ նույն Ինքն Անճառելին է երևում դեմ հանդիման, քանզի ծնվելիս հրեշտակներն...Կարդալ ավելին
Խավարման կարգ Ավագ Հինգշաբթի երեկոյան եկեղեցիներում կատարվում է Խավարման կարգ, որը Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակն է: Այս արարողությունը վերաբերում է Ավագ Ուրբաթի խորհրդին, սակայն կատարվում է Ավագ Հինգշաբթի երեկոյան, քանի որ, ըստ եկեղեցական օրացույցի, հաջորդ օրը սկսվում է նախորդ օրվա երեկոյան ժամերգությունից հետո: Խավարման արարողության սկզբում վարագույրով ծածկված խորանի կենտրոնում դրվում են տասներկու մեծ մոմեր և մեկ մեծ մոմ կենտրոնում: Տասներկու մոմերը խորհրդանշում են Քրիստոսի տասներկու աշակերտներին, իսկ կենտրոնի...Կարդալ ավելին
Ի՞նչ է Ճրագալույցի Սուրբ Պատարագը Հատկանշական է, որ Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից: Սուրբ Ծնունդն սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին: Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ: Հետաքրքրիր է, որ ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին: Ճրագալույց նշանակում...Կարդալ ավելին
Խաչակնքման խորհուրդը ըստ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ Մեր և բողոքականների կամ աղանդավորների միջև տարաձայնություններից մեկը վերաբերում է այն մեծ պատվին, որ մենք ընծայում ենք խաչին։ Մենք խաչակնքվում ենք, նրանք՝ ոչ։ Նրանք չեն խաչակնքվում ո՛չ աղոթելուց և ուտելուց առաջ, ո՛չ հետո, խաչի նշանը չեն գործածում օրհնության համար՝ մարդկանց թե, օրինակ, հագուստի։ Բողոքականները բավարարվում են իրենց ներքին հավատով, առանց խաչի նշանի գործածման։ Մինչև վերջին ժամանակները նրանք խաչ չէին դնում իրենց եկեղեցիների վրա, և նրանցից շատերն...Կարդալ ավելին