Բանակի տաճար, հայկական վանական համալիր պատմական Տայք նահանգում (ներկայիս Էրզրումի նահանգի Բանակ (Փենեք) գյուղում)։ 16-րդ դարում թուրքերի արշավանքի հետևանքով լքվել է, հետագայում՝ ավերվել։
Բանակի տաճար
Բանակ բնակավայրը գտնվում էր Տայքի Բերդացփոր գավառում /այժմ՝ Փենեք/։ Այն ի սկզբանե Արշակունիների օրոք եղել է հայոց բանակի կենտրոնակայանը, որտեղից էլ բնակավայրի Բանակ և Բանակ արքունի անվանման հիշատակությունները։ Գյուղի եկեղեցին, որը կառուցվել էր 652-658 թթ. Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի օրոք, զվարթնոցատիպ է։ 9-րդ դ. այն վերանորոգվել է Ատրներսեհ իշխանի պատվերով Կյուրիկե Բանակցու կողմից։ Եկեղեցին կանգուն է եղել մինչև 17-րդ դարը։ 20-րդ դ. սկզբին դեռևս կարելի էր տեսնել եկեղեցու երկու հարկերը։
Տայքի հուշարձանների իսկական հրաշալիքներ լինելը վկայված է տարբեր հեղինակների կողմից։ 17-րդ դ. հայ հեղինակ Հակոբ Կարնեցին չի թաքցնում իր հիացմունքը՝ համեմատելով դրանք Կ.Պոլսի Սբ. Սոֆիայի տաճարի հետ։