fbpx

Հետաքրքիր փաստեր Աթոսի մասին

Աթոս լեռ

Աթոս/Աֆոն լեռան լանջին գտնվում է 20 ուղղափառ մենաստան, սակայն այդ ամենը մոտիկից տեսնելու բախտ ոչ բոլորին է վիճակիված: Հետաքրքիր փաստեր Աթոս լեռան մասին․

1.Աթոսում արգելված է կանանց և նույնիսկ էգ կենդանիների մուտքը: Անհայտ է՝ ինչպիսի պատիժ կստանան այս կանոնը խախտած էգ կենդանիները, իսկ այն կանայք, որոնք խախտելով կղզու օրենքները՝ մուտք կգործեն Աթոս, կենթարկվեն քրեական պատասխանատվության և ստիպված կլինեն 8-12 ամիս անցկացնել ազատազրկման մեջ:

2.Կանանց մուտքի արգելքը խախտվել է երկու անգամ. Հունաստանի 1946-1949 թվականների պատերազմի ժամանակ Սուրբ կղզու անտառներում էին փրկություն և ապաստան գտնում կանայք ու երեխաները:

3.Աթոսը ձևականորեն համարվում է հունական տարածք, սակայն փաստացի այն աշխարհում միակ ինքնավար վանական հանրապետությունն է: Թերակղզու նկատմամբ Հունաստանի ինքնիշխանությունը ամրագրվել է Լոզանի 1923 թվականի պայմանագրով, իսկ ինքնակառավարման կարգը հիմնված է Սուրբ լեռան Կանոնադրությամբ , որը հաստատվել է 972 թվականին կայսր Հովհաննես Կուրկուասի կողմից։

4.Աթոսը սուրբ տարածք է համարվել դեռևս նախաքրիստոնեական շրջանում: Այստեղ են գտնվել Ապոլոնի և Զևսի տաճարները: Աթոս/Աֆոն են կոչել այն տիտաններից մեկին, որը աստվածների հետ կռվի ընթացքում մի հսկայական քար է նետել կղզու վրա, որն էլ ՝ ընկնելով սար է դարձել:

5.Առաջին խոշոր վանքը կառուցվել է 963 թվականին, հենց այդ օրվանից էլ սկզբ է դրվել վանական կյանքի այն օրենքներին, որոնք գործում են այստեղ մինչ օրս:

6.Աթոսում նոր օրվա սկիզբը ընդունված է համարել մայրամուտը, այդ է պատճառը, որ Աթոսի և Հունաստանի ժամերը խիստ տարբերվում են իրարից: Ամռանն այդ տարբերությունը կազմում է 3 ժամ, իսկ ձմռանը՝ 7: Ի դեպ, Աթոսում գործածման մեջ է միայն Հուլյան օրացույցը։

7. Աթոս ոտք դնելու համար հարկավոր է հատուկ փաստաթուղթ ձեռք բերել, որը պարտադրում է աթոսյան կնիքի առկայությունը: Աթոսի դրոշը ոսկեգույն է, այնտեղ պատկերված է սև երկգլխանի արծիվ, որի 2 գլուխների միջև կայսերական թագ է:

8.Սուրբ Լեռան վրա տրամադրում են մեքենաների առանձին՝ Հունաստանից անկախ համարանիշեր, այդ թվերից կարելի է ենթադրել, թե որ մեքենան որ վանքին է պատկանում:

9.Աթոսը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։

10.Աթոսի հոգևորականների աճյունների ուսումնասիրությունները վկայում են, որ նրանք երբևէ չեն հիվանդանում քաղցկեղով: Սուրբ Լեռան բնակիչները նաև շատ երկարակյաց են, աթոսյան հոգևորականների միջին տարիքը 94 տարեկան է: