fbpx

Արփի լճի ջրամբար

Արփի լճի ջրամբարԱռփս, Արփա, Արփագյոլ, Արփալիճ, Արփի լիճ, նախկինում լիճ Հայաստանի Շիրակի մարզում, Ախուրյան գետի ակունքում, Աշոցքի սարահարթում, Ամասիա գյուղից մոտ 16,5 կմ հյուսիս-արևմուտք։ Բարձրության 2023 մետր:

Ունի տեկտոնահրաբխային ծագում։ 1946 թվականից 1951 թվականներին լիճը արհեստականորեն մեծացվել է՝ ջրային ռեսուրսների կուտակման նպատակով: Շահագործման է հանձնվել 1951-ին։ Այսպիսով Արփիջրամբարի մակերևույթը 4,5 (20,6) կմ²-ից հասել է մինչև 22 (22,5) կմ², միջին խորությունը՝ 4,2 մ (առավելագույնը՝ 8 մ, նախկինում ՝ 1,6 մ), ջրահավաք ավազանը 220 կմ² է: Ծավալը հասցվել է մինչև 100 միլիոն մ³ (նախկինում 5 միլիոն մ³): Ջրամբարի երկարությունը 7,3 կմ է, լայնութ 4,3 կմ։

Պատվաիի երկաթբետոնե է, բարձրությունը 10 (11,2) մ, երկարությունը՝ 80 մ։

Ջուրը բաց է թողնվում 2 հարթ մետաղական վահանների օգնությամբ։ Ոռոգում է Շիրակի դաշտի և Վերին Ախուրյանի գոգավորության հողատարածքները։ Ջրամբարից լրացուցիչ ջուր են ստանում Թալինի և Արմավիրի ջրանցքները։ Կա մակույկային երթևեկություն։ Ձմռանը սառցակալում է։ Հատակը տղմոտ է, հարուստ՝ ձկներով (ծածան, կողակ, Կովկասյան թեփուղ, արծաթափայլ կարաս)։ Կա ձկնաբուծական և ձկնորսական տնտեսություն։