fbpx

Արգելանի կամ Բերկրոյ Սուրբ Ստեփաննոսի Վանք

Արգելանի կամ Բերկրոյի

Սուրբ Ստեփաննոսի վանք

Արգելանի Սուրբ Աստվածածին վանք, հայկական վանք Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Առբերանի գավառում, Ծաղկանց լեռների հարավային լանջին, բարձր քարաժայռի վրա:
Հիշատակվում է 13-րդ դարից, Տեր Հուսկանորդի Ստեփանոսի անվան հետ կապված: 1251 թվականին, վերջինիս մահից հետո նրա գերեզմանի վրա, վանքից ոչ հեռու, հիմնվել է Բերկրիի Ս. Ստեփանոս վանքը, և երկու վանքերը մեկ միաբանություն են կազմել: 15-րդ դարում դարձել է առաջնորդանիստ, այստեղ գործել է գրչության կենտրոն: 1462 թվականին վանք է այցելել Աղթամարի Զաքարիա կաթողիկոսը: 16-րդ դարում վանքում գործել են գրիչ և տաղասաց Եղիա Բերկրեցին ու Անդրեաս Արգելանցին:

19-րդ դարում վանքն ունեցել է ընդարձակ հողամասեր և արոտավայրեր: Վանքի այսօր կանգուն եկեղեցին մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է, որի արտաքին ճակատների երեսապատման սրբատաշ քարերը շրջակայքի բնակիչները պոկել են