fbpx

Արծուաբեր Սուրբ Աստուածածնի Վանք

Արծուաբեր

Սուրբ Աստուածածնի Վանք

Վանքը գտնվում է Տուրուբերան նահանգի Աղիովիտ (Քաջբերունիք) գավառում, Վանա լճի հյուսիսային ափամերձ շրջանում, Արճեշ քաղաքից 25-26 կմ արևմուտք։ Վանքը կառուցվել է 7-րդ դարի առաջին կեսին կամ 8-րդ դարում` իշխան Մժեհ Գնունու (637 թ.) կամ Արճեշի հոգևոր առաջնորդ Եղիա Արճեշցու (703-717) կողմից, և եղել սույն շրջանի 3 ամենանշանավոր վանքերից մեկը: