fbpx

Ի՞նչ է նշանակում ԱՄԵՆ բառը

Ամեն

Այս եբրայերեն բառը, որ նշանակում է «ճշմարիտ է», հնուց ի վեր եղել է դրական պատասխանի և համաձայնության արտահայտություն՝ հատկապես հոգևոր պաշտամունքի մեջ: Այն նշանակում է նաև ասված խոսքի ճշմարտացիության հավաստում:

Ինքը Հիսուս Քրիստոս հաճախ էր գործածում այս բառը որևէ հույժ կարևոր և ուշադրության արժանի խոսք ասելուց առաջ. «Ամեն ամեն ասեմ», այսինքն՝ «Ճշմարի՛տ, ճշմարի՛տ եմ ասում»:

Քրիստոնեական աստվածպաշտության մեջ ընդունված է յուրաքանչյուր աղոթքի վերջում, ինչպես նաև Աստծուն փառաբանելիս ասել «ամեն», այսինքն՝ «Ճշմարի՛տ է, թող լինի՛»:

Իսկ այսօր շատ հաճախ հանդիպում է հոդվածներ, որտեղ մեկնաբանությունների բաժնում  «ամեն»-ի տեղատարափ է տիրում, որը այնքան էլ տեղին չէ։ Մարդիկ գրում են «ամեն» առանց  բառի իմաստը հասկանալու և դա շատ ցավալի է։