fbpx

Ակնա լիճ

Ակնա լիճ, Ակնա լճի ջրամբար, լիճ Հայաստանի Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին՝ Գեղամա լեռների մերձգագաթային սարավանդի վրա, Ակնասար լեռան լանջին, Ծաղկաշեն գյուղից 10 կմ արևմուտք։ Գրանցված է Հայաստանի Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման համաձայն։

Ծովի մակերևույթից բարձր է 3030 մետրով, լճի մակերեսը՝ 0,5 կմ²։ Սնվում է ձնհալքի և աղբյուրների ջրերով։ Այն շրջապատված է երիտասարդ հրաբխային կոներով և ալպյան մարգագետիններով։ Նրա ջուրը պարզ է, քաղցրահամ։ Մակերեսը կազմում է 0,53 կմ², առավելագույն խորությունը՝ 15 մ, ջրատարողությունը՝ 3,91 միլիոն մ³։