fbpx

Home Page

Ամեն

Ի՞նչ է նշանակում ԱՄԵՆ բառը

Այս եբրայերեն բառը, որ նշանակում է «ճշմարիտ է», հնուց ի վեր եղել է դրական պատասխանի և համաձայնության արտահայտություն՝ հատկապես հոգևոր պաշտամունքի մեջ: Այն նշանակում է նաև ասված խոսքի ճշմարտացիության հավաստում: Ինքը Հիսուս Քրիստոս հաճախ էր գործածում այս բառը որևէ հույժ կարևոր և ուշադրության արժանի խոսք ասելուց առաջ. «Ամեն ամեն ասեմ», այսինքն՝ «Ճշմարի՛տ, ճշմարի՛տ եմ ասում»: Քրիստոնեական աստվածպաշտության […]

Տաթևի վանքի սյուն-գավազանը

Տաթևի վանքի սյուն-գավազանը

Տաթևի վանական համալիրի ամեն մի այցելու տեսել է և գիտի ճոճվող սյան՝ համալիրի ամենահետաքրքիր ու ամենաառեղծվածային կառույցի մասին։Այս պաշտամունքային հուշարձանը 8,3 մետր բարձրությամբ ութանկյուն կոթող է։ Այն կազմված է 12 շարքից և ավարտվում է զարդանախշ քիվով, որի վրա Երկիրը խորհրդանշող գալարաձև գունդ է տեղադրված։ Դրա վերևում խաչքար է դրված։ Սյան վրա ժամացույց և թռչուններ են […]

Երկիր մոլորակ

Հետաքրքիր փաստեր աշխարհի և մարդկանց մասին

1-մարդու ոսկորները 5 անգամ պինդ են քան երկաթը: 2-Միջինում մարդն իր կյանքի 6 ամիսը ծախսում է սպասելով, որ երթևեկության կարմիր լույսը դառնա կանաչ: 3-Մարդն իր կյանքի ողջ ընթացքում միջինում քայլում է այնքան, որքան բավական կլիներ 3 անգամ աշխարհի շուրջը պտտվելու համար: 4-անգամ ավելի հավանական է, որ կայծակը կհարվածի տղամարդկանց, քան կանանց: 5-Եթե Coca-Cola-ին արհեստական գույն […]

Կապուտան (Գոգի) լիճ

Կապուտան (Գոգի) լիճ

Կապուտան, ջրագրական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում։ Բնության հուշարձանը գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում, Քաջարան գետի ակունքներում, Քաջարան քաղաքից մոտ 5-6 կմ հարավ-արևմուտք, ծովի մակարդակից 3202 մ բարձրության վրա։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն։

Սև լիճ

Սև լիճ

Սև լիճ,, Կարագյոլ, Ղարագյոլ, լիճ Հայաստանի Սյունիքի մարզի և Արցախի սահմանագլխին՝ Մեծ Իշխանասար լեռան հարավարևելյան լանջին՝ 2658 մ բարձրության վրա։ Անհոսք քաղցրահամ լիճ է։ Մակերեսը մոտ 2 կմ² է, երկարությունը՝ 1,6 կմ, լայնությունը՝ 1,2 կմ, առավելագույն խորությունը մոտ 7,5 մ է, ջրի ծավալը՝ ավելի քան 9 միլիոն մ³։ Ջուրը վճիտ է, սառնորակ։ Այստեղ բուծում են իշխան ձուկ։ Ջուրն օգտագործվում է ոռոգման համար։

Մարտիրոս լիճ

Մարտիրոս լիճ

Մարտիրոս լիճ, ջրաերկրաբանական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում, որը լիճ է։ Բնության հուշարձանը գտնվում է Վայոց ձորի մարզում, Մարտիրոս գյուղից 1,5 կմ արևելք, ծովի մակարդակից 2145 մ բարձրության վրա։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն։