fbpx

Ագաթանգեղոսը հայ առաջին մատենագիրներից է

Ագաթանգեղոսը հայ առաջին մատենագիրներից էԱգաթանգեղոսը հայ առաջին մատենագիրներից է: Նրա անունով մեզ է հասել «Պատմութիւն Ագաթանգեղեայ» խորագրով երկասիրությունը, որը դեռևս միջին դարերում համաշխարհային տարածում է ունեցել. թարգմանվել է հունարենի, արաբերենի, վրացերենի, եթովպերենի, լատիներենի, սլավոներենի և այլն:

Հնագույն ստույգ տեղեկությունը Ագաթանգեղոսի մասին հաղորդում է 5-րդ դարի պատմիչ Ղազար Փարպեցին, որն իր Պատմության հենց առաջին տողերում խոսում է նրա գրքի բովանդակության մասին, այդ երկը անվանելով «Գիրք Գրիգորիսի»: Նույն անունով է հիշվում նաև Սեբեոսի Պատմության մեջ: Հետագայում այս գրքի մասին խոսելիս մատենագիրները այլևս չեն հիշում «Գրիգորիսի գիրք» անունը, այլ պարզապես կոչում են «Ագաթանգեղոս» և այդ անունը ստուգաբանում հունարենով «բարի հրեշտակ»:Ագաթանգեղոսը հայ առաջին մատենագիրներից է: Նրա անունով մեզ է հասել «Պատմութիւն Ագաթանգեղեայ» խորագրով երկասիրությունը, որը դեռևս միջին դարերում համաշխարհային տարածում է ունեցել. թարգմանվել է հունարենի, արաբերենի, վրացերենի, եթովպերենի, լատիներենի, սլավոներենի և այլն:

Հնագույն ստույգ տեղեկությունը Ագաթանգեղոսի մասին հաղորդում է 5-րդ դարի պատմիչ Ղազար Փարպեցին, որն իր Պատմության հենց առաջին տողերում խոսում է նրա գրքի բովանդակության մասին, այդ երկը անվանելով «Գիրք Գրիգորիսի»: Նույն անունով է հիշվում նաև Սեբեոսի Պատմության մեջ: Հետագայում այս գրքի մասին խոսելիս մատենագիրները այլևս չեն հիշում «Գրիգորիսի գիրք» անունը, այլ պարզապես կոչում են «Ագաթանգեղոս» և այդ անունը ստուգաբանում հունարենով «բարի հրեշտակ»:

Լուսանկարում՝ Ագաթանգեղոսի «Պատմության» առաջին տպագիր հրատարակության շապիկը (1709 թ.):