fbpx

Եթե Ձեզ հետաքրքրում է  մեր տուրիստական ընկերությունը,  հավանաբար հետաքրքրում է նաեվ թե երբ եվ ինչպես է այն ստեղծվել։

Պատմական Հետք

2019թ-ի սեպտեմբերին ստեղծվեց մի ընկերություն, որի հիմնադիրներն եռանդուն և վառ երևակայություն ունեցող երիտասարդներ էին, ովքեր իրենց ժամանակի մեծ մասն անցկացնում էին լեռներում՝ բացահայտելով Հայկական Լեռնաշխարհի գաղտնիքները։ Օգտվելով տարբեր արշավական ակումբներից և տուրիստական գործակալություններից, տեսնելով դրական և բացասական կողմերը՝ այս երիտասարդներն որոշում են ստեղծել նոր մոտեցում՝ հիմվելով բացառապես դրական արդյունքի և հետադարձ կապի վրա։ Տուրիստական ընկերության ստեղծման հետ միաժամանակ ստեղծվում են մի շարք գաղափարներ, որոնք նպաստում են ոչ միայն տուրիզմի զարգացմանը, այլ նաև՝ Կրոնի դերն ու տեղը հայ ազգի կյանքում։ Շնորհիվ այս անձնակազմի մասնագիտական հմտության և անմնացորդ նվիրումի կարճ ժամանակահատվածում կարողացել են դասվել իրենց ոլորտի լավագույն կազմակերպությունների շարքին։ Ընկերությունը կարևորում է իր երկրի պատմությունը, որը նաև առիթ է հանդիսանում ընկերության անվանման և տարբերանշանի ստեղծման հարցում։ Տարբերանշանի վրա պատկերված ոտնահետքը խորհրդանշում է թիմի ուղին պատմության հետքերով, իսկ խաչաձև գրվածքը՝ հայ ազգի հավատքը։ Ընկերությունը հիմնվել է կայուն և արժեքավոր գաղափարների վրա։

Կազմակերպության հիմնական գործունեություն իրենից ներկայացնում է ուխտագնացություններ, ամենօրյա, խմբային և անհատական էքսկուրսիաներ։ Նպատակն է օգնել զբոսաշրջիկին բացահայտելու Հայաստանը, Արցախը, հայոց պատմությունը, հայկական մշակույթը, չէ որ Հայաստանն այն բացառիկ երկրներից մեկն է, որի պատմությունը դարերի խորքից է գալիս։ “Պատմական Հետք” կազմակերպության նպատակն է բացահայտել մասնակիցների հետ միասին հայոց աշխարհը՝ իր բացառիկ և չկրկինվող գեղեցկությամբ։ Հայաստան աշխարհը հնագույն երկրներից մեկն է, որը հարուստ է հնագույն մշակույթով։ Ընկերությունը պատմում է Հայաստանի մասին, ծանոթացնում է տեսարժան, հայտնի և ոչ հայտնի պատմամշակութային կոթողներին և կենտրոններին։ Նրանց նպատակն է հյուրերին ծանոթացնել մեր երկրի պատմության հետ, նպաստել զբոսաշրջության զարգացմանը, զբոսաշրջիկին տրամադրել որակյալ և մատչելի տուր փաթեթներ։ Կարևոր գաղափարներից մեկն նաև է պայքարել սնոտիապաշտության դեմ, և այս ամենի հետ մեկտեղ չմոռանալ պահպանել շրջակա միջավայրի մաքրությունը՝ կազմակերպելով բնապահպանական տուր-ակցիաներ։

Ինչո՞ւ ընտրել մեզ

Թիմ

Մեր թիմում են աշխատում լավագույն մասնագետները։

Փորձ

Մեր ունեցած փորձը օգնում մեզ ճիշտ կազմակերպել Ձեր ակտիվ հանգիստը։

Ուղղություններ

Մեր ուղղությունները միշտ տարբերվող և չկրկնվող են։

Մոտեցում

Մենք անհատական վերաբերմունք ենք ցուցաբերում յուրաքանչյուրին։

Համահիմնադիրներ

Կարեն Հովսեփյան

ԿԱՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ռուզաննա Ավետիսյան

ՌՈՒԶԱՆՆԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Պատմական Հետք Պատմական հետքերով
Պատմական Հետք Պատմական հետքերով
Պատմական Հետք Պատմական հետքերով
Պատմական Հետք Պատմական հետքերով

Հաճախորդները մեր մասին